FlexIT -ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  • 1C ծրագրային փաթեթներ (1С: ERP; 1С:Ут; 1С: Розница)
  • Կայքերի նախագծում (online shop)
  • Բիզնես խորհրդատվություն և ֆինանսական հաշվետվությունների կազմում
  • Ծրագրերի ուսուցում՝ Ձեր իրական տվյալների հիման վրա
  • Հեռահար(remote) և հեռախոսային օնլայն խորհրդատվության տրամադրում

1C: ԱՌԵՎՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 8

Առևտրի կառավարում 8 ծրագրային փաթեթը թույլ է տալիս բարձրացնել առևտրային կազմակերպության աշխատանքային արդյունավետությունը: Այն կարող է օգտագործվել նաև սուպերմարկետների կառավարման համար:

Առևտրի կառավարում 8 ծրագիրը,արդյունավետ կերպով համատեղելով տվյալները 1С:Հաշվապահություն 8 ծրագրի արդյունքների հետ, մատուցում է ընկերության ղեկավարությանը ամբողջական և բազմակողմանի հաշվետվություններ:

Ծրագիրը ներառում է հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները`

.

  • Մանրածախ վաճառակետի կառավարում
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում(CRM)
  • Վաճառքների կառավարում
  • Վաճառքի մենեջերների,առաքիչների կառավարում
  • Գնումների կառավարում
  • Պահեստի կառավարում
  • Ֆինանսների կառավարում
  • Ծախսերի կառավարում
  • Ինքնարժեքի հաշվառում
  • Կազմակերպության գործունեության ցուցանիշների վերահսկում և վերլուծություն
  • Առևտրային սարքավորումների հետ ինտեգրում

Հոլդինգների համար աշխատանքներ իրականացնելիս՝ ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս իրականացնել փաստաթղթերի կազմում մի շարք կազմակերպությունների անուններից, որոնք տվյալ հոլդինգի մասն են կազմում:

1С: ERP ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ 8

Ծրագրային փաթեթը թույլ է տալիս ստեղծել միասնական տեղեկատվական տիրույթ,որը ներկայացնում է ձեռնարկության գործունեության ֆինանսատնտեսական հատվածը` ներառելով հիմնական բիզնես գործընթացները: Մուտքը տվյալների բազա ապահովվում է աստիճանական համակարգով` հաշվի առնելով տվյալ օգտագործողի դերը:

Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը ներառում է հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում և կառավարչական հաշվառում:

Այն թույլ է տալիս կազմակերպության ղեկավարությանը ստանալ մրցակցության բարձրացմանն ուղղված տեղեկատվություն ձեռնարկության ռեսուրսների ճիշտ պլանավորման, կառավարման  և վերլուծության համար, իսկ միջին օղակի մենեջերներին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել ձեռնարկության ամենօրյա կառավարումը:

ERP Ձեռնարկությունների կառավարում 8 ծրագրային փաթեթը թույլ է տալիս ավտոմատացնել կազմակերպության հետևյալ ուղղությունները և ստորաբաժանումները`

  • Տնտեսական պլանավորման բաժին
  • Արտադրական բաժին
  • Վաճառքի բաժին
  • Մարքեթինգի բաժին
  • Նյութերի պահեստներ
  • Պատրաստի արտադրանքի բաժին
  • Նյութատեխնիկական ապահովման բաժին
  • Հաշվապահություն
  • Կադրերի բաժին
  • Աշխատանքի բաժանման և զբաղվածության բաժին
  • ՏՏ բաժին
  • Տեղեկատվական-վերլուծական բաժին
  • Ադմինիստրատիվ-տնտեսական բաժին
1С: ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ 8

Ծրագիրը նախատեսված է մանրածախ վաճառակետերի  (խանութների), ինչպես նաև մանրածախ ցանցի բիզնես գործընթացների ավտոմատացման համար:

Ծրագիրը կապ է ապահովում տարբեր առևտրային սարքավորումների հետ և կարգավորվում է Ձեր բիզնեսին համապատասխան: Իսկ մի քանի կետերի հետ աշխատանքը, թույլ է տալիս ապահովել վաճառքների և ապրանքի վերահսկողություն:

Ավտոմատացվում են առևտրային կազմակերպության հինական բիզնես գործընթացները՝

  • Վաճառքի վերլուծություն և մատակարարներին պատվերների ձևավորում՝ ընթացիկ մնացորդների հիման վրա
  • Պատվերների առաքման վերահսկողություն՝ ըստ մատակարարին պատվերների
  • Գների նշանակում ապրանքի ընդունման ժամանակ և մնացորդների վերագնահատում
  • Զեղչերի և կուտակային զեղչերի կառավարում
  • Մանրածախ վաճառք
  • Ապրանքների շարժի ստուգում, գնորդներից և մատակարարներին ապրանքների վերադարձման պատճառների վերլուծություն, ապրանքների դուրսգրում:
  • Աշխատանքային ժամերի և վաճառողների վաճառքների պլանավորում և հաշվառում
  • Ձեռնարկության գործունեության վերլուծություն

Բացի այն, որ ծրագիրը կարող է օգտագործվել առանձին, այն հնարավորություն ունի համատեղ աշխատել նաև 1C:հաշվապահություն և 1C: Առևտրի կառավարում ծրագրերի հետ: Բոլոր կոնֆիգուրացիաների միջև տվյալների փոխանակման արդյունքում կարող է ստեղծվել բարդ տեղեկատվական ցանց, որը կբավարարի ցանկացած կազմակերպության պահանջմունքները:

1C Ծրագրային փաթեթների սպասարկում

1C-ի կոմպլեքս սպասարկումն իրականացնում են սերտիֆիկացված ծրագրավորողներն ու խորհրդատուները: Լիարժեք սպասարկումը Ձեզ զերծ կպահի ծրագրային և ինֆորմացիայի մուտքագրման սխալներից՝ ապահովելով ընկերության բնականոն աշխատանքը: